Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ամռանը կհեռանա թիմից։ Մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա Լիգայի 38-րդ տուրում «Բետիսի» հետ ոչ-ոքիից հետո (0:0) հաստատել է այս լուրը։
«Այսօր ավարտում է Իսկոյի կարիերան «Ռեալում»։ Նա կարևոր էր թիմի համար, նրան ամենայն բարիք եմ մաղթում:
Իսկոն իր նորամուտը նշեց Մադրիդի «Ռեալում»՝ գոլ խփելով «Բետիսին», իմ գլխավորությամբ, իսկ հիմա նա հրաժեշտ է տալիս մեզ «Բետիսի» դեմ խաղում», – ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Մադրիդի «Ռեալի» հետ իսպանացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը։
Իսկոն «Ռեալ» էր տեղափոխվել 2013 թվականի ամռանը՝ «Մալագայից»: 30-ամյա ֆուտբոլիստն այս ընթացքում մադրիդցիների կազմում անցկացրել է 352 հանդիպում խփելով, 53 գոլ և կատարելով 56 գոլային փոխանցում։