Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է առանց սկանդալի լքել «Բավարիան»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատրաստ է ամռանը լքել մյունխենյան ակումբը, հաղորդում է SPORT1-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ռոբերտը ցանկանում է հեռանալ որպես պրոֆեսիոնալ, առանց սկանդալի, ուստի հույս ունի, որ ակումբը ըմբռնումով կմոտենա իր որոշմանը։ Լևանդովսկին նույնիսկ չի դիտարկում մարզումները բոյկոտելու տարբերակը, դա նրա համար անընդունելի է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոբերտը «Բարսելոնայի» հետ համաձայնեցրել է 3 տարվա պայմանագիր։

Հարձակվողի պայմանագիրը մյունխենյան թիմի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։

2021/22 մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում մասնակցել է 46 հանդիպման, դարձել 50 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։