Պաշտոնական. «Բազելը» ձեռք բերեց Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստին

«Բազելը» հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Մարվին Հիտցի հետ պայմանագիր կնքելու մասին։

35-ամյա դարպասապահի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում Հիտցը «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 6 հանդիպում և բաց թողել 12 գնդակ։