«Ռեալը» պլան Բ չունի՝ Կիլիան Մբապպեի տրանսֆերի ձախողման դեպքի համար

Մադրիդի «Ռեալը» պլան Բ չունի, եթե ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերը ձախողվի, հայտնում է լրագրող Ռոմեն Մոլինան։

«Մադրիդում հասկացան, որ չեն կարող պայմանագիր կնքել Հոլանդի հետ, ուստի հրաժարվեցին գործարքից հանուն Մբապպեի, ում հետ վաղուց էին պայմանավորվել։

Իսկ Հոլանդը հենց պլան Բ էր: Հիմա նրանք պլան Բ չունեն, Մադրիդի «Ռեալը» խուճապի մեջ է»,- նշել է լրագրողը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին տեղեկացրել է, որ չի տեղափոխվի «արքայական» ակումբ և նոր պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ: