Ստեֆանո Պիոլի. ««Միլանն» արժանի է տիտղոսին»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է «Սասուոլոյի» դեմ Ա Սերիայի մրցաշրջանի եզրափակիչ հանդիպման մասին։ Այս խաղը կարող է «ռոսոներիներին» հաղթանակ բերել Իտալիայի առաջնությունում։

«Մինչ այժմ մենք լավագույնն ենք եղել Ա Սերիայում, բայց դա պետք է հաստատվի վաղը: Ամբողջ շաբաթ այս խաղին պատրաստվել ենք լիակատար հանգստությամբ։ Մենք լավ հնարավորություն ենք ստեղծել և արժանի ենք տիտղոսին, տեսնենք, թե արդյոք վաղը կկարողանա՞նք ստանալ գավաթը»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում «Միլանի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Միլանին» մեկ միավոր է անհրաժեշտ վաստակել Ա Սերիայում հաղթելու համար: