Կազանի «Ռուբինը» դուրս մնաց ՌՊԼ-ից

«Ռուբինը» 2021/22 մրցաշրջանի արդյունքով դուրս մնաց Ռուսաստանի Պրեմիեր Լիգայից:

Կազանյան ակումբը Ռուսաստանի առաջնության բարձրագույն դիվիզիոնում հանդես է եկել 19 անընդմեջ մրցաշրջան։ «Ռուբինը» Պրեմիեր Լիգա էր բարձրացել 2002 թվականի մրցաշրջանի վերջում՝ Կուրբան Բերդիևի գլխավորությամբ։

Նշենք, որ «Ռուբինն» «Ուֆայի» հետ խաղի (1:2) 90+13-րդ րոպեին չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոցը։ Ոչ-ոքիի դեպքում Լեոնիդ Սլուցկու թիմը կմասնակցեր անցումային խաղերին: