Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել Վինիսիուս Ժունիորին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ։

Ինչպես հայտնում է Globo Esporte-ն, նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը:

Վինիսիուսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Բրազիլացին Մադրիդում հանդես է գալիս 2018 թվականից։

Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: