Հայտնի է, թե որքան գումար է պահանջում «Նապոլին» Կալիդու Կուլիբալիի տրանսֆերի դիմաց

«Նապոլին» սահմանել է թիմի պաշտպան Կալիդու Կուլիբալիի հրաժարագինը:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը պատրաստ է 35 մլն եվրոյի դիմաց բաժանվել պաշտպանից՝ տեղեկացնում է Calciomercato-ն։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն։

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը անցկացրած 33 խաղում դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։