Կիլիան Մբապպեն անսպասելի որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր թիմի ֆուտբոլիստներին հայտնել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն չի միանա թիմին, Twitter-ի իր էջում գրել է իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագեն։

«Ռեալը» Մբապեին առաջարկել է տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն ֆրանսիացին հրաժարվել է տեղափոխությունից:

Մբապպեի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև հունիսի վերջը։ Մադրիդյան ակումբը հույս ուներ պայմանագիր կնքել ֆրանսիացու հետ առաջիկա ամռանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն վերջին օրերին բարելավելու է հարձակվողին առաջարկվող պայմանները՝ հույս ունենալով համոզել նրան մնալ թիմում։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում դարձել է 36 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։