Պաշտոնական. Ֆիլ Ֆոդենը՝ Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Այս մասին հայտնում է Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը։ 21-ամյա կիսապաշտպանը 27 խաղում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Մրցանակին հավակնում էին նաև՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»), Քոնոր Գալագերը և Թայրեկ Միտչելը (երկուսն էլ՝ «Քրիսթալ Փելաս»), Մեյսոն Մաունթը («Չելսի»), Աարոն Ռեմսդեյլը և Բուկայո Սական, ինչպես նաև Դեկլան Ռայսը («Վեսթ Հեմ»)։ .