Խավիեր Տեբաս. «Այս պահին Ռոբերտի տեղափոխությունը Լա Լիգա քիչ հավանական է, ես նրան չեմ տեսնում «Բարսելոնայում»»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մտածում է, որ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի «Բարսելոնա»։

«Ամեն ինչ շատ պարզ է: Վերջին 2 տարիներին «Բարսելոնայի» պակասորդն ավելի քան 500 մլն եվրո է կազմում, ակումբը պետք է կայունանա՝ նոր ֆուտբոլիստների հրավիրելու համար։

Այս պահին Ռոբերտի տեղափոխությունը ակումբ քիչ հավանական է, ես նրան չեմ տեսնում «Բարսելոնայում»»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։