Նասեր Ալ-Խելաիֆի. «Անխել Դի Մարիան միանշանակ հետք է թողել ակումբի պատմության մեջ»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է կիսապաշտպան Անխել դի Մարիայի՝ թիմից հեռանալու փաստը։

«Անխել Դի Մարիան միանշանակ հետք է թողել ակումբի պատմության մեջ: Երկրպագուները նրան կհիշեն որպես անբասիր ոգի ունեցող ֆուտբոլիստ, ով ցույց տվեց մեր գույները պաշտպանելու անսասան նվիրվածություն: Ես հրավիրում եմ ՊՍԺ-ի երկրպագուներին վաղը հանդիպել «Պարկ դե Պրենս» մարզադաշտում՝ հարգանքի տուրք մատուցելու Անխելին, որին նա արժանի է»:

ՊՍԺ-ում անցկացրած 7 մրցաշրջաններում Դի Մարիան անցկացրել է 294 հանդիպում, որոնցում խփել է 91 գոլ և կատարել 111 գոլային փոխանցում։

Դի Մարիայի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին։ Սպասվում է, որ նա կարիերան կշարունակի «Յուվենտուսում»: