Պոլ Պոգբան կվերադառնա «Յուվենտուս». Հայտնի են նրա պայմանագրի պայմանները

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ։ Այս մասին հայտնում են իտալական մի շարք լրատվամիջոցներ։

La Gazzetta dello Sport-ը, Sportitalia-ն և այլ աղբյուրներ պնդում են, որ կողմերը համաձայնեցրել են 3 տարվա պայմանագիր՝ 10 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով:

ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը» նույնպես հավակնում էին գնել կիսապաշտպանին, սակայն Պոգբան նախընտրեց վերադառնալ ակումբ, որտեղ նա իսկապես երջանիկ էր զգում և ցուցադրում իր լավագույն խաղը, ասում են լրատվամիջոցները:

29-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը մանկունիանցիների հետ ավարտվում է ամռանը: