Հայտնի է՝ ով կարող է ՊՍԺ-ում փոխարինել Լեոնարդոյին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և մարզական տնօրեն Լեոնարդոն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան իրենց զբաղեցրած պաշտոններից, հայտնում է ֆրանսիական մամուլը։

Լրագրող Ադրիեն Գրենյեի տեղեկություններով՝ Լեոնարդոյին փարիզյան ակումբում կարող է փոխարինել Լուիս Կամպոսը։

57-ամյա պորտուգալացին նախկինում որպես մարզական տնօրեն աշխատել է «Լիլում» և «Մոնակոյում», որի կառուցվածքում եղել է Կիլիան Մբապպեն: Հենց Կամպոսն է հարձակվողին հրավիրել մոնեգասկների ակադեմիա: