Կաֆուն ասել է, թե ում խաղաոճն է նմանեցնում իր խաղաոճին

Բրազիլացի լեգենդար պաշտպան Կաֆուն կարծիք է հայտնել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի խաղի մասին։

«Ես հետևում եմ Տրենտի խաղին «Լիվերպուլում»։ Վերջին տարիներին նրա խաղաճը տպավորում է։ Նա, միանշանակ, աշխարհի լավագույն աջ պաշտպաններից մեկն է։

Տրենտը մեծ փորձ ունի և դեռ բավական երիտասարդ է, ես շատ ընդհանրություններ եմ տեսնում նրա ու իմ միջև»,- Կաֆուի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Ընթացիկ մրցաշրջանում  Ալեքսանդր-Առնոլդը Պրեմիեր Լիգայի 31 խաղում դարձել է 2 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։