Քրիստիան Էրիկսենը կիսվել է ապագայի մասին մտքերով

«Բրենտֆորդի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է ապագայի իր ծրագրերի մասին.

«Ես չգիտեմ, թե ինչ է սպասվում ինձ ապագայում. Որոշում կկայացնեմ՝ ելնելով սպորտային և ընտանեկան շահերից։

Իհարկե, դիտարկում եմ «Բրենտֆորդում» մնալու տարբերակը: Բայց ես դեռ 100%-ով չեմ որոշել, թե ինչ եմ անելու հետագայում։ Որոշմանս մասին կհայտնեմ մոտ ապագայում»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում BBC-ն: