Ֆաբրիցիո Ռոմանո. «Կիլիան Մբապպեն մնում է ՊՍԺ-ում»

Հարձակվող Կիլիան Մբապպեն վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ:

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիացուն ամբողջ մրցաշրջանի ընթացքում մեկ քայլ էր բաժանում Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունից, այնուամենայնիվ, նա որոշել է մնալ իր ներկայիս թիմում՝ ՊՍԺ-ում։

Նշվում է, որ Մբապպեն իր վերջնական որոշման մասին արդեն հայտնել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին։

Տարբեր հեղինակավոր ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակվողը փարիզյան ակումբի հետ կկնքի մինչև 2025 թվականը նախատեսված նոր համաձայնագիր։

https://twitter.com/FabrizioRomano/status/1528006228726644738?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1528006228726644738%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fisport.ua%2Ffootball%2F6306472-mbappe-prinyal-okonchatelnoe-reshenie-o-svoem-buduschem