«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ճանաչվել է Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։
Մրցանակին հավակնում էին արժանանալ նաև Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը և Մոհամեդ Սալահը (երկուսն էլ՝ «Լիվերպուլ», Ժոաու Կանսելուն («Մանչեսթեր Սիթի»), Ջարոդ Բոուենը («Վեսթ Հեմ»), Հին Մին Սոնը («Թոթենհեմ»), Ջեյմս Ուորդ-Պրոուզը («Սաութհեմփթոն») և Բուկայո Սական («Արսենալ»):
Դե Բրույնեն Անգլիայի 2021/22 մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Լավագույն ֆուտբոլիստն ընտրվել է երկրպագուների, Պրեմիեր Լիգայի 20 ակումբների ավագների և ֆուտբոլային փորձագետների քվեարկությամբ։
https://twitter.com/SkySportsPL/status/1527997639479787520