«Բարսելոնան» պատրաստ է վաճառել թիմի հիմնական կազմի միանգամից երեք ֆուտբոլիստի

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել պաշտպան Սերժինյո Դեստին, կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին և հարձակվող Մեմֆիս Դեպային, հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով կքննարկի այս ֆուտբոլիստների վերաբերյալ բոլոր առաջարկները։

Նշվում է, որ նանց վաճառքից «Բարսելոնան» կարող է վաստակել մինչև 140 մլն եվրո։