Իտալական ակումբը թիրախավորել է Ֆրենկի դե Յոնգին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսը»: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։

Կատալոնական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 70 միլիոն եվրո: «Յուվենտուսը» չի կարող իրեն թույլ տալ գնել կիսապաշտպանի տրանսֆերը, ուստի թուրինցիները կփորձեն նրան փոխանակել իրենց ֆուտբոլիստներից մեկի հետ:

Այս մրցաշրջանում հոլանդացին բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականից։