«Վեսթ Հեմը» ՊՍԺ-ից կգնի Ալֆոնս Արեոլայի տրանսֆերը

ՊՍԺ-ի դարպասապահ Ալֆոնս Արեոլան, ով վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Հեմում», կմնա լոնդոնյան ակումբում։

Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «մրճահարները» կակտիվացնեն 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու օպցիան:

Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալի համաձայն կազմում է 9 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Արեոլան մասնակցած 18 հանդիպմանը բաց է թողել 15 գնդակ և 8 խաղում կարողացել է անառիկ պահել դարպասը: