«Նյուքասլն» Էդի Հաուի վերաբերյալ որոշում է կայացրել

«Նյուքասլը» նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ կսկսի Էդի Հաուի հետ՝ ի նշան այն բանի, որ մասնագետի գլխավորությամբ թիմը պահպանեց իր տեղը Պրեմիեր Լիգայում:

Ակումբի սաուդցի ղեկավարությունն ու սեփականատերերը հիացած են 44-ամյա մասնագետի կատարած աշխատանքով, քանի որ նոյեմբերից մարզիչը թիմին 19-րդ հորիզոնականից բարձրացրեց մրցաշարային աղյուսակի միջնամաս։

Նշվում է, որ բարելավված պայմաններով նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները պետք է սկսվեն ամռանը։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին: