«Արսենալի» եզրային հարձակվող Նիկոլյա Պեպեն ցանկանում է հեռանալ լոնդոնյան ակումբից, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ իվուարցին անգամ փոխել է իր գործակալին՝ նոր թիմ գտնելու համար: Վինգերը դժգոհ է «զինագործների» կազմում ստացած խաղաժամանակից և փնտրում է ակումբ, որտեղ ավելի հաճախ կխաղա։
26-ամյա Պեպեն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում «Արսենալի» կազմում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։