Պաշտոնական. Դորտմունդի «Բորուսիան» հեռացրեց Մարկո Ռոզեին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

45-ամյա մասնագետը թիմը գլխավորում է 2021 թվականի հուլիսից, երբ Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» միացավ «Բորուսիային»։

Ռոզեի գլխավորությամբ «իշամեղուները» հաղթել են բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղից 27-ում: Բունդեսլիգայում ակումբն ավարտեց մրցաշրջանը 2-րդ տեղում՝ «Բավարիային» զիջելով 8 միավորով։