ՊՍԺ-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապպեն կմնա փարիզյան ակումբում, տեղեկացնում է իտալացի հեղինակավոր լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ինսայդերի տեղեկություններով՝ ֆրանսիական գրանդը գերշահավետ պայմաններով համաձայնագիր է առաջարկել աշխարհի 2018 թվականի չեմպիոնին:
Ավելի վաղ սպասվում էր, որ 23-ամյա ռմբարկուն կհայտարարի ՊՍԺ-ից հեռանալու և Մադրիդի «Ռեալին» միանալու մասին: Մբապպեի և ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսի 30-ին: