Մոսկվայի ԲԿՄԱ-ն հայտարարել է ակումբից Ալան Ձագոևի հեռանալու մասին

Մոսկվայի ԲԿՄԱ-ն և կիսապաշտպան Ալան Ձագոևը խզել են պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ, հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ում հանդես էր գալիս 2008 թվականից։ Ընդհանուր առմամբ նա «բանակայինների» կազմում անցկացրել է 397 հանդիպում և դարձել 77 գոլի հեղինակ։

Կիսապաշտպանը մոսկովյան ակումբի հետ դարձել է Ռուսաստանի եռակի չեմպիոն, երկրի գավաթի և Սուպերգավաթի քառակի հաղթող։ 2008 թվականին նա ճանաչվել է ՌՊԼ-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։