Կառլո Անչելոտտին հրաժարվել է խոսել Կիլիան Մբապպեի ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հրաժարվել է խոսել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին կարիերան կարող է շարունակել «արքայական» ակումբում:

«Մենք կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա: Թիմում մթնոլորտը շատ լավն է, այն, ինչ տեղի է ունենում ակումբից դուրս, մեզ վրա չի ազդում:

Ինձ ոչ ոք հարցեր չի տալիս Մբապպեի մասին: Ես ժամանակ եմ անցկացնում «Ռեալի» մարզաբազայում, իմ մեքենայում և տանը։ Երբեմն այցելում եմ Մադրիդի ռեստորաններ: Ես այժմ միայն Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասին եմ մտածում»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում ESPN-ը: