«Յուվենտուսում» կարծում են, որ կկարողանան Պոլ Պոգբայի համար պայքարում գերազանցել ՊՍԺ-ին

«Յուվենտուսը» կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ բանակցություններում նրանք գերազանցում են ՊՍԺ-ին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Թուրինյան ակումբում զգում են, որ 29-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ, չնայած այն բանին, որ ֆրանսիական գրանդը նրան ավելի շատ պայմանագիր է առաջարկում, հայտնում է աղբյուրը:

Նշվում է, որ «Յուվեն» պատրաստվում է մոտ օրերս ուղիղ կապ հաստատել կիսապաշտպանի գործակալների հետ ու քննարկել տեղափոխության հնարավոր տարբերակները։

Այս մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Պոգբայի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։