Նիկո Կովաչը կվերադառնա Բունդեսլիգա

Խորվաթ մասնագետ Նիկո Կովաչը կնշանակվի «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզչի պաշտոնում, տեղեկացնում է WAZ-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ գործարքն արդեն կայացած է, և ակումբն առաջիկայում պաշտոնապես կհայտարարի այդ մասին։ 

Ավելի վաղ «Վոլֆսբուրգը» երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը Ֆլորիան Կոֆելդտի հետ։

Կովաչի մարզած վերջին ակումբը «Մոնակոն» է, որից ֆրանսիական ակումբը նրան հեռացրել էր այս տարվա հունվարին։