Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը՝ գրանդ ակումբի դիտակետում

«Բավարիան»  կարող է թիմ հրավիրել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնին՝ հայտնում է Spox-ը։

Ակումբի ռմբարկու Լևանդովսկին ցանկանում է լքել մյունխենյան ակումբն ու տեղափոխվել «Բարսելոնա»։ Ռիշարլիսոնը դիտարկվում է որպես նրա հավանական փոխարինող:

Ակումբն արդեն կապ է հաստատել բրազիլացու գործակալի հետ։25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 50 մլն եվրո է գնահատվում։ Այս մրցաշրջանում Ռիշարլիսոնը ԱՊԼ-ի 30 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։