Դիվոկ Օրիգին մրցաշրջանի ավարտից հետո կմիանա իտալական գրանդ ակումբին

«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին կարող է կարիերան շարունակել Իտալիայում։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «Միլանը» համաձայնեցրել է անձնական պայմանագիրը բելգիացի 27-ամյա ֆուտբոլիստի հետ:

Ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Սերիա Ա ազատ գործակալի կարգավիճակով։

Աձամբ՝ հարձակվողը, արդեն հայտնել է «Լիվերպուլի» ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ թիմից։

Այս մրցաշրջանում Օրիգին անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի վերջը։