Ալվարո Մորատան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յուվենտուսից» հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը 29-ամյա իսպանացուն տեղեկացրել է, որ նրա տրանսֆերը չեն գնի Մադրիդի «Ատլետիկոյից»։
Մորատան ամռանը պետք է վերադառնա իսպանական ակումբ, սակայն նա ներառված չէ գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ծրագրերում, ուստի պետք է նոր ակումբ փնտրի:
Այս մրցաշրջանում Մորատան թուրինցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 48 խաղում դարձել է 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։