«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մերժել է Ազգերի Լիգայի խաղերին մասնակցելու համար Շվեդիայի ազգային հավաքականի հրավերը, հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ 40-ամյա ֆուտբոլիստը չի ավարտել միջազգային կարիերան, այլ որոշել է հանգստանալ մրցաշրջանից հետո, որի ընթացքում ֆիզիկական մարզավիճակի հետ կապված խնդիրներ ուներ։
Իբրահիմովիչը «Միլանի» հետ մոտ է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուն. Ստեֆանո Պիոլիի թիմին մնում է միայն 1 միավոր վաստակել «Սասուոլոյի» հետ մայիսի 22-ին կայանալիք մրցաշարի եզրափակիչ խաղում։
Ազգերի Լիգայում շվեդները կմեկնարկեն հունիսի 2-ին Սլովենիայի հետ արտագնա խաղով։ Այնուհետ թիմը կխաղա Նորվեգիայի (հունիսի 5-ին և 12-ին) և Սերբիայի (հունիսի 9-ին) հավաքականների հետ: