«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բացատրել է, թե ինչու է թիմի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը բաց թողեց Անգլիայի գավաթի «Լիվերպուլի» դեմ եզրափակիչ հանդիպումը (0:0, 5:6՝ 11 մետրանոցներով):
«Ինչ վերաբերում է Անդրեաս Քրիստենսենին, ես դեռ վստահ չեմ, թե արդյոք նա կխաղա «Լեսթերի» հետ այսօր երեկոյան կամ անգամ «Ուոթֆորդի» դեմ այս հանգստյան օրերին:
Անդրեասն ինձ մոտ եկավ Անգլիայի գավաթի եզրափակչից առաջ՝ առավոտյան և ասաց, որ պատրաստ չէ հանդիպմանը: Նա ուներ իր պատճառները, դրանք կմնան գաղտնի, բայց դա առաջին անգամը չէր։
Դա կարճ հաղորդագրություն էր Անգլիայի գավաթի եզրափակիչից առաջ և նույնիսկ նախորդ շաբաթներին տեղի ունեցած մյուս հանդիպումներից առաջ։ Մենք շարունակում ենք աջակցել Անդրեասին, բայց քիչ հավանական է, որ նա կխաղա «Լեսթերի» հետ։ Սակայն վաղվա կամ հանգստյան օրերի համար կանխատեսումներ չունեմ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։