Սեզար Ասպիլիկուետան «Չելսիին» հայտնել է «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին

«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան հայտնել է լոնդոնյան ակումբի ղեկավարությանը «Բարսելոնա» տեղափոխվելու իր ցանկության մասին, տեղեկացնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ 32-ամյա ֆուտբոլիստը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական ակումբ տեղափոխվելու հնարավորությունը։

Ասպիլիկուետայի պայմանագիրը «ազնվականների» հետ ավտոմատ կերպով երկարաձգվեց մինչև 2023 թվականի ամառը, երբ պաշտպանը որոշակի քանակությամբ խաղեր անցկացրեց։ «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չորեքշաբթի օրն ասաց, որ ակումբը բանակցություններ է վարում իսպանացու հետ և հույս հայտնեց, որ նա կշարունակի պաշտպանել թիմի գույները: