Վան Բրոնկհորստ. «Շատ ցավալի է, քանզի «Ռեյնջերսն» այդքան մոտ էր Եվրոպա Լիգայում հաղթանակին»

«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Ջովանի վան Բրոնկհորստը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի եզրափակչում «Այնտրախտից» կրած պարտությունը (1:1, 4:5՝ 11-մետրանոց հարվածաշարի արդյունքով):

«Մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար: 11-մետրանոցը վիճակախաղ է, այսօր ուղղակի մեր օրը չէր: Ֆուտբոլիստները ներդրեցին իրենց ամբողջ ուժը, խաղը շատ ծանր էր։ Ցավալի է, քանի որ մենք շատ մոտ էինք տիտղոսին: Եթե ​​հաղթում ես, հիշում ես ամբողջ կյանքիդ ընթացքում, իսկ եթե զիջում ես, քեզ մնում է պարտության դառնությունը:

Ֆիզիկապես դժվար էր: Ֆուտբոլիստները դաշտում տվեցին իրենց ողջ ուժը: Ես ստիպված էի փոխարինումներ կատարել, քանի որ նրանք շատ հոգնած էին։ Այնուամենայնիվ, դա վերաբերում է 2 թիմերին էլ»,- Վան Բրոնկհորստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։