«Այնտրախտն» առանց պարտությունների հաղթեց Եվրոպա Լիգայում

Չորեքշաբթի օրը՝ մայիսի 18-ին, կայացավ Եվրոպա Լիգայի «Այնտրախտ» – «Ռեյնջերս» եզրափակիչ խաղը։ Հանդիպումն ավարտվեց 11-մետրանոց հարվածաշարում գերմանական ակումբի հաղթանակով՝ 5:4 հաշվով։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։

«Այնտրախտն» առանց պարտության հաղթեց Եվրոպա Լիգայում։ Ֆրանկֆուրտյան ակումբն անցկացրել է 13 հանդիպում, որոնցում 8 հաղթանակ է տարել, 5 անգամ էլ խաղացել ոչ-ոքի։

«Այնտրախտը» մրցաշարի պատմության երրորդ ակումբն է, որին հաջողվել է առանց մեկ պարտության նվաճել այս տիտղոսը։ Նախկինում դա հաջողվել էր «Վիլյառեալին»՝ նախորդ խաղարկությունում, ինչպես նաև «Չելսիին»՝ 2018/2019 մրցաշրջանում։