«Բարսելոնան» պատրաստվում է Ժյուլ Կունդեի տրանսֆերի գործարքում ներառել իր 2 ֆուտբոլիստին

«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն երկար ժամանակ եղել է «Բարսելոնայի» ղեկավարության ուշադրության կենտրոնում, ովքեր ցանկանում են ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերել այս ամռանը:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ Չավին անձամբ է հետաքրքրված պաշտպանի ծառայություններով, սակայն նրա տրանսֆերի գինը (80 մլն եվրո) բարձր է կատալոնական ակումբի համար։ Ուստի «Բարսան» պատրաստ է Կունդեի տեղափոխության գործարքում ներառել պաշտպաններ Սերժինյո Դեստին և Կլեման Լանգլեին:

Այս մրցաշրջանում Կունդեն Լա Լիգայում անցկացրել է 31 հանդիպում «Սևիլիայի» կազմում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։