ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին կիսվել է Չեմպիոնների Լիգայի խաղարկությունից թիմի դուրս մնալու մասին իր կարծիքով։ Փարիզցիները 1/8 եզրափակչի փուլում պարտվեցին Մադրիդի «Ռեալին»։
«Դժվար է ընդունել Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը, սակայն ՊՍԺ-ն պարտվեց մեծագույն Մադրիդի «Ռեալին»: Պատկերացրեք, եթե մենք «Բավարիայի» նման դուրս մնայինք «Վիլյառեալից»: Այո՛, մենք չէինք կարողանա հեռանալ մարզադաշտից։
Բոլորս պետք է միասնական լինենք՝ մեր նպատակին հասնելու համար։ Գիտեմ, որ ՊՍԺ-ն դառնալու է աշխարհի լավագույն ակումբը: Դրա համար պարզապես ժամանակ է պահանջվում»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը՝ հղում անելով Le Parisien-ին։