«Բավարիայի» կիսապաշտպան Մալիկ Տիլմանը այլևս չի խաղա Գերմանիայի երիտասարդական հավաքականում։ Ֆուտբոլիստն ընտրություն է կատարել հօգուտ ԱՄՆ-ի: Այս մասին տեղեկացրել է Գերմանիայի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Դի Սալվոն։
«Մենք ափսոսում ենք Մալիկի որոշման համար, դա մեզ շատ զարմացրեց: Մենք նրան բարձրացրինք երիտասարդ ֆուտբոլիստից մինչև 21 տարեկանների հավաքական, շատ վստահեցինք և խաղային պրակտիկա տվեցինք։ Բացի այդ, մենք ինտենսիվ բանակցություններ էինք վարում ազգային թիմում նրա հեռանկարների շուրջ»,- Դի Սալվոյի խոսքերն է մեջբերում Kicker-ը։
19-ամյա կիսապաշտպանը խաղացել է Գերմանիայի 15-ից մինչև 21 տարեկանների բոլոր հավաքականներում։ Նա երիտասարդական թիմում անցկացրել է 4 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։