«Ռեյնջերսի» պաշտպան Ջեյմս Տավերնյեն դարձավ Եվրոպա Լիգայի լավագույն ռմբարկու

«Ռեյնջերսի» պաշտպան Ջեյմս Տավերնյեն Եվրոպա Լիգայի 2021/22 խաղարկության լավագույն ռմբարկուն է։

30-ամյա աջ եզրային պաշտպանը մրցաշարում մասնակցած 14 խաղում խփել է 7 գոլ, բոլորն էլ փլեյ-օֆֆում։ Յոթ գոլից չորսն անգլիացին խփել է 11-մետրանոցից։

Տավերնյեին ամենամոտ հետապնդողներն են «Լիոնի» հարձակվող Կարլ Տոկո-Էկամբին և հարձակվող Գալենոն, ով այս մրցաշրջանում հասցրել է խաղալ «Բրագայում» ու «Պորտուում». նրանք իրենց ակտիվում ունեն 6-ական գոլ: