Լուկա Մոդրիչը Marca-ի կողմից «Լեգենդ» մրցանակ է ստացել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Marca-ի կողմից ստացել է «Լեգենդ» մրցանակը։

Այս մրցանակը շնորհվում մեծագույն մարզիկներին՝ ի նշան իրենց կարիերայի ընթացքում ունեցած վաստակի:

Խորվաթ ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում իր նորամուտը նշել է 2012 թվականին և այդ ժամանակվանից ի վեր «արքայական» ակումբի հետ նվաճել է 19 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների Լիգայի 4 և Լա Լիգայի 3 գավաթ։ Մոդրիչը 2018 թվականին արժանացել է «Ոսկե գնդակին»։

Այս մրցաշրջանում 36-ամյա կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 27 հանդիպում Լա Լիգայում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։