Նիկո Կովաչը հնարավոր է վերադառնա Բունդեսլիգա

Ըստ Bild-ի՝ «Մոնակոյի» նախկին գլխավոր մարզիչ Նիկո Կովաչն առաջարկներ ունի Բունդեսլիգայի ակումբներից։

Խորվաթ մասնագետը հայտնվել է «Վոլֆսբուրգի» և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» թիրախում։ «Վոլֆսբուրգը» Ֆլորիան Կոխֆելդտի հետ փոխադարձ համաձայնությամբ բաժանվեց նախատեսվածից մեկ տարի շուտ, մինչդեռ Ադոլֆ Հյուտերը հեռացավ «Բորուսիայից»՝ «Բորուսիա-Պարկում» ընդամենը մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո:

Նշվում է, որ ինքը՝ Կովաչը, ով Բունդեսլիգայում աշխատելու փորձ ունի և մարզել է «Բավարիան» ու «Այնտրախտը», կցանկանար իր ուժերը փորձել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։