Եվրոպական 4 ակումբ հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերով

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան, ում պայմանագրի ժամկետը «գայլերի» հետ լրանում է այս տարվա հունիսի 30-ին, շարունակում է մնալ անորոշ:

Alfredopedulla.com պորտալի հաղորդմամբ՝ հռոմեական ակումբում ցանկանում են, որպեսզի հայ ֆուտբոլիստը մնա թիմում և նրան նոր՝ երկամյա համաձայնագիր են առաջարկում: Նշվում է, որ Հենրիխը ևս դեմ չէ մնալ ներկայիս ակումբում:

Աղբյուրի տեղեկություներով՝ Մխիթարյանը նաև կարիերան շարունակելու այլ տարբերակներ ունի. 33-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված են Միլանի «Ինտերը», «Նապոլին», «Թոթենհեմը» և «Ասթոն Վիլան»: