Եվրոպա Լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Չորեքշաբթի օրը՝ մայիսի 18-ին, կայացավ Եվրոպա Լիգայի «Այնտրախտ» – «Ռեյնջերս» եզրափակիչ խաղը։ Հանդիպումն ավարտվեց 11-մետրանոց հարվածաշարում գերմանական ակումբի հաղթանակով՝ 5:4 հաշվով։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։

Մրցաշարի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ են հավակնում դառնալ Ռաֆայել Բորեն և Կևին Տրապը (երկուսն էլ՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»), ինչպես նաև Ջո Արիբոն ու Քելվին Բասին (երկուսն էլ՝ «Ռեյնջերս»):

Բորեն և Արիբոն իրենց ակտիվում ունեն մեկական գոլ, Տրապը կատարել է 5 սեյվ, իսկ Բասին ունի ճշգրիտ փոխանցումների 80%:

Լավագույն ֆուտբոլիստի օգտին կարող եք քվեարկել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում: