«Արսենալը» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի տնային խաղաշապիկը (լուսանկար)

«Արսենալը», որի տեխնիկապես հովանավորը գերմանական Adidas ընկերությունն է, ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի համար նախատեսված իր նոր տնային մարզաշապիկը:

Խաղաշապիկը պատրաստված է լոնդոնյան ակումբի համար ավանդական կարմիր և սպիտակ գույներով:

«Արսենալի» ֆուտբոլիստները մայիսի 22-ին «Էվերթոնի» դեմ ԱՊԼ-ի խաղարկության եզրափակիչ հանդիպմանն առաջին անգամ կխաղան նոր մարզաշապիկով։

https://twitter.com/brfootball/status/1527212835352285184?cxt=HHwWgMC4ue7-37EqAAAA