«Մանչեսթեր Սիթիի»՝ հաջորդ մրցաշրջանի տնային մարզաշապիկը (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթին» և Puma-ն ներկայացրել են հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված տնային խաղաշապիկը:

«Քաղաքաբնակների» նոր մարզաշապիկը պատրաստված է ակումբի համար ավանդական բաց կապույտ գույնով։ Օձիքի և թևերի վրա կան կարմիր և սպիտակ եզրագծեր։

Մարզաշապիկը հղում է 1960-ականների թիմին, որը սեփական հարկի տակ նվաճել էր բոլոր տիտղոսները և նվիրված է «Ման. Սիթիի» լեգենդ Քոլին Բելին, ով մահացել է 2021 թվականի հունվարին:

https://twitter.com/brfootball/status/1527214561555894272?cxt=HHwWgMC-1avj4LEqAAAA