Հայտնի է Լիգա 1-ի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ճանաչվել է Լիգա 1-ի 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Ֆրանսիայի առաջնության մամուլի ծառայությունը։

Մբապպեն երրորդ տարին անընդմեջ ստացավ այս մրցանակը։ Նրա հիմնական մրցակիցներն էին Վիսամ Բեն Յեդերը և Մարտեն Տերյեն։ Սակայն մրցանակը կրկին բաժին հասավ ՊՍԺ-ի հարձակվողին:

Ֆրանսիայի 2021/22 առաջնությունում 24-ամյա ռմբարկուն մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 25 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: Արդեն այս տարվա հունիսի 30-ին լրանում է նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, որից հետո Մբապպեն կդառնա ազատ գործակալ: