«Լացիոն» մոտ է Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Մարկոս ​​Անտոնիոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Ա Սերիայում։

Ինչպես հայտնում է Sky Sport-ը՝ 21-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Լացիո» տեղափոխվելուն, գործարքը գրեթե փակված է։ Տրանսֆերի արժեքը կկազմի 8 միլիոն եվրո, ևս 2 մլն եվրո կարող է «հանքափորներին» վճարվել որպես բոնուս։

Անտոնիոն «Շախտյոր» է տեղափոխվել 2019 թվականի փետրվարին «Էշտորիլից» 3,5 միլիոն եվրոյի դիմաց։ Ուկրաինական ակումբի կազմում մասնակցած 101 խաղում բրազիլացին դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։