«Այնտրախտը» վերջին 25 տարում Եվրոպա Լիգայում/ՈւԵՖԱ-ի գավաթում հաղթած գերմանական առաջին ակումբն է

Նախօրեին տեղի ունեցավ Եվրոպա Լիգայի «Այնտրախտ» – «Ռեյնջերս» եզրափակիչ խաղը։ Հանդիպումն ավարտվեց 11-մետրանոց հարվածաշարում գերմանական ակումբի հաղթանակով՝ 5:4 հաշվով։

Սա գերմանական ակումբների համար վերջին 25 տարվա ընթացքում առաջին հաղթանակն է մրցաշարում, ներառյալ ՈւԵՖԱ-ի գավաթը:

Մինչ այդ՝ 1997 թվականին, «Շալկե 04»-ը նվաճել էր ՈւԵՖԱ-ի գավաթը՝ հաղթելով Միլանի «Ինտերին»: